22 մարտի 2012 - 19:35 AMT
ՄԱԿ ԱԽ-ն առաջիկայում Սիրիայի վերաբերյալ ոչ մի բանաձև չի ընդունի

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ոչ մի բանաձև չի ընդունի Սիրիայի վերաբերյալ, հաղորդել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ը կսպասի կազմակերպության և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանի աշխատանքի արդյունքներին:

Բոգդանովը նշել է, որ հիմա գխավորը սիրիացիների հետ աշխատանքն է, այդ թվում՝ արտաքին ընդդիմության: