Օհայոն դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած քառասուներորդ նահանգը20 ապրիլի 2007 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին ամրիկյան Օհայո նահանգի նահանգապետ Թեդ Ստրիկլանդն ստորագրել է հրամանագիր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում (ANCA), Օհայոն դարձել է Հայոց ցեղասպանույունը ճանաչած քառասուներորդ նահանգը: Նահանգապետի կողմից ստորագրված փաստաթուղթը կոչ է անում նահանգի բնակիչներին «հարգել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` ճանաչելով տարահանման ենթարկված գրեթե 2 միլիոն հայերի տառապանքը»: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խախտման, էթնիկ մաքրումների եւ ցեղասպանությունների վրա: Մեկնաբանելով հրամանագրի ստորագրումը` Թեդ Ստրիկլանդը հայտարարեց. «Մենք ապրիլի 24-ը հռչակել ենք այն մարդկանց հիշատակի օր, ովքեր տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում 92 տարի առաջ: Ես միանում եմ Օհայոյի բնակիչներին ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ադրարության հարգման մեր պարտավորությունների կատարման հարցում»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |