AAA. ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է25 ապրիլի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը որակվում է որպես «XX դարի ամենամեծ ողբերգություններից մեկը» եւ հարգանք է մատուցվում «զանգվածային սպանությունների եւ տեղահանումների» մեկուկես միլիոն զոհերին, սակայն այդ փաստը չի ճանաչվում որպես Հայոց ցեղասպանություն: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է»,- հայտարարել է AAA-ի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Հրայր Հովնանյանը: «Ի հիշատակ այդ ժամանակ զոհված մեր ծնողների, նախնիների, մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ամենուր: Չնայած Հայոց ցեղասպանության հերքման ջանքերին, ճշմարտությունը պետք է հաղթանակի»,- ընդգծել է նա:Ուղերձում ոչինչ ասված չէ նաեւ Հրանտ Դինքի քաղաքական սպանության մասին, ով դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, քանի որ ճմաշրտությունն էր ասում: Ցավոք, Դինքը սպանվեց օրը ցերեկով եւ դարձավ Հայոց ցեղասպանության վերջին զոհն ու մերժողական քաղաքականության արդյունք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |