Ռուսաստանն այլեւս չի սուբսիդավորի նախկին խորհրդային երկրների տնտեսությունը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է ինտեգրման հետխորհրդային տարածքում, սակայն իրավահավասար եւ պրագմատիկ հիմքի վրա: «Ոչ ոք չի կարող ասել, որ մենք քաղաքականացնում ենք այդ հարցերը: Մենք չենք պատրաստվում հսկայական միջոցներ ծախսել այլ երկրների տնտեսությունների սուբսիդավորման համար: Մենք պատրաստ ենք զարգացնել ինտեգրումը հետխորհրդային տարածքում, սակայն իրավահավասար հիմքերի վրա»,-ասել է ռուսական պետության ղեկավարը «Մեծ ութնյակի» անդամ երկրներից տպագիր ԶԼՄ-ների հետ զրույցում:



«Եվ գիտեք, որքան շատ են մոտենում մեր շահերին, այնքան շատ են կարծում , որ մենք այդ շահերը չենք պաշտպանի: Եթե մենք ցանկանում ենք, որ միջազգային ասպարեզում կարգ ու կանոնն ու միջազգային իրավունքը տիրի, ապա հարկավոր է հարգել այդ իրավունքը եւ հարգել միջազգային շփման բոլոր մասնակիցների շահերը»,-ասել է Վ.Պուտինը:



ՌԴ նախագահը հիշեցրել է, որ «մենք 15 տարի է, ինչ սուբսիդավորում ենք Խորհրդային Միության նախկին հանրապետություններին էժան էներգակիրների հաշվին»:



«Ինչո՞ւ մենք պետք է դա անենք, որն է տրամաբանությունը, որտեղ ինչ-որ հիմքեր կան դրա համար: Ուկրաինային սուբսիդավորել ենք 15 տարի, տարեկան 3-5 մլրդ դոլարով: Միայն պատկերացրե'ք: Աշխարհում էլ ո՞վ է այդպես անում: Ընդ որում մեր գործողությունները քաղաքականացված չեն: Դրանք քաղաքական գործողություններ չեն»,-համոզված է Վ.Պուտինը:



Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանն անցել է միասնական գնագոյացման Անդրկովկասի բոլոր երկրների հետ` եւ Վրաստանի հետ, «որի հետ մեր հարաբերություններն իրոք որ այնքան էլ լավը չեն, եւ Հայաստանի հետ, որի հետ հարաբերություներն ուղղակի փայլուն են, որը համարվում է մեր ռազմավարական գործընկերը»:



«Այո, մեք բազում ոչ հաճելի խոսքեր լսեցինք մեր հասցեին նաեւ մեր հայ գործընկերներից, սակայն ի վերջո մենք հասկացանք միմյանց, գտանք մի միջոց: Նրանք չեն կարող ամբողջ գինը վճարել «կենդանի» փողով, վճարում են գույքով: «Կենդանի», իրական ակտիվներով, եւ այդ ամենը հաշվարկված է թղթի վրա»,-ամփոփել է ՌԴ նախագահը:



Ըստ Վ.Պուտինի, ինտեգրումը հետխորհրդային տարածքում վերին աստիճանի մեծ պահանջարկ ունի: «Այն շահավետ է ոչ միայն նրանց, ով ապրում է հետխորհրդային տարածքում, այն շահավետ է նաեւ մեր հիմնական գործընկերներին Եվրոպայում, ողջ աշխարհում, քանի որ նրանից, թե որքան հավասարակշռված, որքան արդյունավետ մենք կհամագործակցենք միմյանց հետ, այդքան մեծ շահույթ կզգան նաեւ մեր գործընկերները»,-նշել է նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---