Կալինինգրադում հայի մարդասպաններին դատապարտել են 14 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Կալինինգրադի Զելենոգրադի շրջանային դատարանն երկրորդ դատավճիռն է կայացրել 2005թ. սեպտեմբերին Հայաստանում ծնված Մերուժան Սարգսյանի սպանության եւ նրա եղբոր Վարուժան Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով: Դատապարտյալներ Վլադիմիր Պոդտոպտաննին եւ Լիտվայի քաղաքացի Դենիս Կրուպիցինը (մեկ այլ վարկածով` Կրիպիցկի) մեղավոր են ճանաչվել 111 հոդվածի 4-րդ դրույթով` առողջությանը կանխամտածված կերպով ծանր վնասի պատճառում, որին հետեւել է տուժածի մահը, 112 հոդվածով` առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում եւ դատապարտվել են 14 տարվա ազատազրկման:



2006թ. կայացված առաջին դատավճիռն ենթադրում էր առավել խսիտ պատիժ` 16 տարվա ազատազրկում: Սակայն այն բողոքարկվեց մարզային դատարանում, իսկ գործը վերադարձվեց վերանայման շրջանային դատարան: Այս դատավճիռը, հավանաբար, նույնպես կբողոքարկվի, քանի որ երկու կողմերին էլ` եւ մեղադրությանը, եւ պաշտպանությանը, այն չի բավարարում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---