ՀՀ ԱԳՆ. Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար

PanARMENIAN.Net - «Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ շատ ընդհանրություններ կան, սակայն կան նաեւ էական տարբերություններ: Ամենակարեւորն այն է, որ Ղարաբաղի անկախությունը նվաճվել է, այն դեպքում, երբ կոսովցիներին անկախությունը տրամադրվել է ՆԱՏՕ-ի կողմից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անկախ միջազգային հանրության ցանկությունից, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար:



«Ադրբեջանն անընդհատ հղում է կատարում տարածքային ամբողջականությանը, չճշտելով` հատկապես ինչը նա նկատի ունի: Այդ պահանջը, մեր կարծիքով, կարող է մեկնաբանվել կամ որպես խնդրի կարգավորում, կամ որպես փաստի արձանագրում: Եւ մեկ, եւ մյուս դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, կարող է գնալ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու մասին, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ընդգծել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ որեւէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան համաձայնություն չտա ԼՂՀ ժողովուրդը: «Ես հուսով եմ, որ Հայաստանի նոր նախագահը կպահպանի բանակցային գործընթացի հիմքերը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---