Արեւմուտքի համար անիմաստ է պնդել թե Կոսովոյի դեպքը եզակի է

PanARMENIAN.Net - «Կոսովոյի անկախության հռչակումը անխուսափելիորեն իր արձագանքը կունենա Վրաստանից անջատված շրջաններում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում: Արեւմուտքի համար անիմաստ է պնդել թե Կոսովոյի դեպքը եզակի է, քանի որ զուգահեռներն ակնհայտ են»,-գտնում է Քինգզ-քոլեջի (Լոնդոն) պրոֆեսոր, New America Foundation-ի (Վաշինգտոն) ավագ գիտաշխատող Անատոլ Լիվենը: Նրա կարծիքով, այդ հարցերը լուծելու եւ սեփական դիրքորոշման տարրական հետեւողականությունը վերականգնելու համար Արեւմուտքին պարտադիր չէ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը:



«Ավելի շոտ, Արեւմուտքը պետք է ընդլայնի այս հանրապետությունների վրա լուծման այն մեթոդը, որը առաջատար արեւմտյան տերությունները փորձում են կիրառել հարեւան Լեռնային Ղարաբաղում (ճիշտ է, դեռեւս ապարդյուն)` այն է, ստեղծել «ընդհանուր պետություն», որտեղ Ադրբեջանը, կամ այս դեպքում Վրաստանը, կպահպանի իրավաբանական ինքնիշխանությունը այդ տարածքի հանդեպ այդպիսով պահպանելով ապագայում փոխադարձ համաձայնության դեպքում միավորվելու տեսական հնարավորությունը` միաժամանակ ճանաչելով փաստացի անկախությունը, այդ թվում (դա շատ կարեւոր է) մարզի իշխանությունների լիարժեք հսկողությունը տեղի զինված ուժերի եւ արտաքին սահմանների վրա: Բոլոր թվարկած դեպքերում, ինչպես եւ Կոսովոյում, այդ որոշումը ակամա պետք է ուղեկցվի հողերի սահմանափակ վերաձեւմամբ`որոշ շրջաններ (օրինակ, Միտրովիցան կամ Գալիի շրջանը եւ Սվանեթիան Աբխազիայում, որտեղ բնակվում են էթնիկ վրացիներ) կմնան նախկին ինքնիշխան պետության կազմում»,-գրում է Լիվենը Financial Times թերթում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---