Ադրբեջանն առանց նավթի ու գազի ոչ ոքի հարկավոր չէ՞

PanARMENIAN.Net - «Եթե մենք նավթ եւ գազ չունենայինք, ապա մեզ ոչ ոք չէր լսի Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը Կովկասի էներգետիկ անվտանգության խնդիրներին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ: Նա հիշեցրել է 90-ականների սկզբին Տաջիկստանում ստեղծված իրավիճակը, երբ քաղաքացիական պատերազմի ընթացքում շուրջ 200 հազար մարդ զոհվեց: «Սակայն համաշխարհային հանրությունը անուշադրության մատնեց դա: Որովհետեւ Տաջիկստանը հեռու է կարեւոր էներգետիկ հաղորդակցություններից: Մեր դեպքում իրավիճակն արմատապես այլ է: ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները երեք համաշխարհային առաջատար խաղացողների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչներն են: Նրանք բոլորը շահագրգիռ են էներգառեսուրսների հարցում: Ուստի էներգետիկ հարցը կարեւոր դերակատարություն ունի Ադրբեջանի քաղաքականության մեջ»,-նշել է Մուսաբեկովը:



Նա նաեւ նշել է, որ Եվրոպան տեսնում է այդ խնդիրների լուծումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցություն հաստատելու մեջ: «Սակայն մենք չպետք է ամեն ինչում լսենք եվրոպացիներին: Մենք պետք է շարունակենք Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու մեր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ նավթի եւ նավթամթերքի գների աճը չհանգեցրեց համաշխարհային ճգնաժամի եւ ողբերգության: Բոլորը, նույնիսկ այնպիսի աղքատ երկրները, ինչպիսիք են Վրաստանն ու Հայաստանը, հնարավորություններ գտնում են էներգակիրներ ձեռք բերելու համար»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---