Թուրք գեներալ Վելի Կիչիկը ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով

PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը 50 մարդ է ձերբակալել, որոնց շարքում գտնվում են Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի վարչության անդամ, գեներալ Վելի Կիչիկը, «Aksam» թերթի աշխատակից Գյուլեր Կոմուրչուն, փաստաբան Կամալ Կերինչսիզը եւ Թուրքիայի Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության աշխատակից Սեւգի Երեներոլը: Նրանց ձերբակալել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու, դատավորների վրա զինված հարձակման, «Cumhurriyet» թերթում պայթյուն կազմակերպելու եւ Տրապիզոնում եւ Իզմիրում հոգեւորականների մահափորձի կասկածանքով:



Ներկա դրությամբ, ձերբակալված անձինք հարցաքննվում են ոստիկանության կողմից: Դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանց դեմ մեղադրանքներ առաջադրված են: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարներից մեկը` Դենգիր Միր Մեհմետ Ֆիրատը հայտարարել է, որ ոստիկանությունը մեծ գործողություն է անցկացրել, որի արդյունքները նրանք անհամբերությամբ են սպասում: Գեներալ Վելի Կիչիկը անցյալ տարի ձերբակալվել էր ոստիկանության կողմից, սակայն շուտով ազատ էր արձակվել, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---