Թուրքիայի վարչապետը մեղադրել է Բարակ Օբամային «քաղաքական անփորձության» մեջ24 հունվարի 2008 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբամային այն բանի համար, որ վերջինս խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Թուրքիայի վարչապետը մեղադրել է Բարակ Օբամային «քաղաքական անփորձության» մեջ: «Շատ հնարավոր է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ հայտարարությունները, որն անում է քաղաքական գործիչը հաղթելու համար, կարող են ստվեր գցել մեր հարաբերությունների վրա: Ոչ ոք չպետք է դառնա դատարկ խոստումների ստրուկը...Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ եթե հայկական օրինագիծն ընդունվի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններին հսկայական վնաս կհասցվի: Կգա մի օր, երբ ԱՄՆ-ն ստիպված կլինի ընտրություն կատարել 70 միլիոն թուրքերի եւ 2 միլիոն հայերի միջեւ: Ամերիկա-թուրքական հարաբերությունները չպետք է ենթարկված լինեն լոբբիի ազդեցությանը, հերյուրանքներին եւ մանր ներքին քաղաքական հաշվարկներին»,-ընդգծել է Թուրքիայի վարչապետը, գրում է «Թըրքիշ Դեյլի Նյուսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |