Թուրքիան շանտաժի է ենթարկում ԱՄՆ նախագահության թեկնածուներին

PanARMENIAN.Net - Թուրքիան «ափսոսում է, որ ԱՄՆ նախագահության թեկնածուները սատարում են հայկական տեսակետին 1915 թվականի իրադարձությունների հարցում»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Նրա խոսքերով, նման հայտարարությունները «նախընտրական շրջանում Թուրքիայի պատմության վրա ստվեր գցելու փորձեր են եւ խորապես խոցում են թուրք ազգին»: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահի թեկնածուներին պատասխանատվությամբ մոտենալ անցյալին եւ ապագային եւ ուշադրություն դարձնել այն բանին, որ չվիրավորեն դաշնակից երկրին եւ նրա ազգությունը չհիմնավորված պնդումներով: Նրանք պետք է նրբանկատ լինեն թուրք-ամերիկյան հարաբերություններում»,-ասել է Բիլմանը, հաղորդում է Anatolia News Agency-ն:



Նշենք, որ դեմոկրատական կուսակցությունից թեկնածուներ Բարակ Օբաման, Հիլարի Քլինթոնը եւ Ջոն Էդվարդսը սատարում են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը եւ խոստացել են ճանաչել Ցեղասպանությունը երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---