Հայաստանում եւ Ադրբեջանում կբացվեն Եվրահանձնաժողովի նոր ներկայացուցչություններ 2 փետրվարի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը նոր դիվանագիտական առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում` Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Դիվանագիտական առաքելությունները կբացվեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների` հաջորդ շաբաթ նախատեսված այցի ընթացքում: Փետրվարի 4֊-6-֊ը Հարավային Կովկաս կայցելեն Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները, Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրանք կայցելեն նաեւ Վրաստան: «Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները ավելի սերտ են դառնում: Սա իմ երրորդ այցն է Հարավային Կովկաս, եւ ես մտադիր եմ քննարկել Գործողությունների ծրագրերի կենսագործման, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում «սառեցված» հակամարտությունները, ինչպես նաեւ միջազգային հարցեր»,֊ - ասել է Ֆերերո֊-Վալդները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |