Եվրախորհրդարան. Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, անցել են միջազգային չափանիշներին համապատասխան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության նախագահ Թոմաս Գրուները: Նրա խոսքերով, ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով, ընտրատեղամասերը նախապատրաստվել են հաստատված չափանիշներին համապատասխան: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ տեղեկատվություն է ներկայացնում միայն այն տեղամասերից, որտեղ եղել է անձամբ, այսինքն 4 ընտրատեղմասերի մասին է խոսքը, որոնք տեղակայված են Երեւանում: Գրուները նաեւ նշել է ընտրողների բարձր ակտիվությունը, հաղորդում է Regnum-ը:



Հայաստանի նախագահական ընտրությունները կայացել են փետրվարի 19-ին: Ընտրողների ակտիվությունը կազմել է մոտ 70 տոկոս: Նախագահի պաշտոնին հավակնում են իննը թեկնածու: Հայաստանի նախագահի ընտրություններին հետեւել է 39 տեղական եւ 6 միջազգային դիտորդական առաքելություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---