Հրանտ Դինքի գործով դատավարությանը մեղադրյալներից մեկը անպատվել է Դինքի ընտանիքի փաստաբններին եւ ողջ հայ ազին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը հարցաքննվել է Էրսին Յոլչուն, ով մեղադրվում է հանցագործության սադրանքի մեջ, ինչը սպառնում է նրան 15-20 տարվա ազատազրկմամբ:



Առաջին ընդմիջման ժամանակ մեղադրյալ Յասին Հայալը եւ նրա փաստաբան Ֆուադ Տուրգուտը, ով հայտնի է իր ծայրահեղ ազգայնական հայացքներով, սկսել է անպատվել Դինքի ընտանիքի փաստաբաններին եւ հայ ազգին: Փաստաբանները պահանջել են, որպեսզի դատավորը հեռացնի Տուրգուտին: Փաստաբաններից մեկը` Կեզբան Խաթեմին, հայտարարել է, որ նրան անպատվել է Հրանտ Դինքի մարդասպան Օղյուն Սամասթը:



Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են դատավարության աուդիո ձայնագրությունն ու վիդեո նկարահանումն անցկացնել: Փաստաբան Ֆետիե Չեթինը դատարանին քննադատել է չորս կասկածյալներին ազատ արձակելու համար, չնայած, որ Տրապիզոնի ժանդարմերիայի իրազեկիչ Չոսկուն Իգչին, ինչպես նաեւ Իրֆան Օզկանն ու Էրբիլ Սուսամանը չէին հարցաքննվել: Իգչին ավելի վաղ հաստատել է, որ զգուշացրել էր Տրապիզոնի ոստիկաններին նախապատրաստվող սպանության մասին չորս ամիս առաջ: Չետինի խոսքերով, նա պետք է եւս մեկ անգամ հարցաքննվի Ստամբուլում: Փետրվարի 25-ի նիստին մեղադրյալները խաչաձեւ հարցաքննության են ենթարկվել, հաղորդում է թուրքական BIA գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---