Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով խորհրդարանում: Նրա խոսքերով, այդ տեղեկատվությունը դեռեւս չի հրապարակվել, սակայն Հայաստանը ծանոթ է Ադրբեջանի մտադրություններին: «Ադրբեջանը վաղուց սկսել է քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը տապալալեու եւ հակամարտության քննարկումը ՄԱԿ տեղափոխելու նպատակով»,- նշել է նա: Նրա խոսքերով, վերջերս ընդունված բանաձեւը երկու տարի է ինչ ՄԱԿ-ում էր, սակայն Ադրբեջանին ձեռնտու չէր այն իրադրությունը, որն այնուամենայնիվ ստեղծվեց բանաձեւի քվեարկության արդյունքում: Նախարարի կարծիքով, Ադրբեջանն այս անգամ բանաձեւը ներկայացրեց քվեարկության, քանի որ վախենում է, որ Կոսովոն կարող է դիտարկել որպես նախադեպ:



Օսկանյանի կարծիքով, չարժէ Ադրբեջանի գործողությունների պատճառը փնտրել Հայաստանի ներքաղաքական լարվածության մեջ, ինչը չի կարելի ասել ադրբեջանցիների վերջին գրոհի համար: Վերադառնալով բանաձեւի քվեարկությանը` Վարդան Օսկանյանը նշեց, որ իր համար զարմանալի էր, որ «կողմ» քվեարկեց Վրաստանը: «Իսկ ինչ վերաբերում է Սերբիայի դիրքորոշմանը, ապա Սերբիան եւս վախենում է, որ Հայաստանը կարող է ճանաչել Կոսովոն, եւ չարժէ այժմ ճանաչել Կոսովոն ի հեճուկս նրանց»,- նշել է Օսկանյանը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---