Ի պատասխան Բաքվի քաղաքականության Երեւանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հավանությունը ստացած բանաձեւը Ադրբեջանի կողմից Կոսովոյի անկախացման մասին բանաձեւը հավասարակշռելու փորձ է, ինչպես նաեւ այն փաստարկը շեշտելու ցանկություն, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, եթե Բաքուն հետագայում եւս շարունակի նմանօրինակ իր քաղաքականությունը, ապա Երեւենն ի պատասխան կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ պայմանագրեր կկնքի նրա հետ, մասնավորապես, ռազմական ոլորտում: «Լեռնային Ղարաբաղը ավելի շատ իրավունքներ ունի անկախանալու համար, քան Կոսովոն` այնտեղ արդեն ձեւավորվել են իշխանության պետական ինստիտուտները, հանրապետությունն ինքնուրույն պաշտպանում է իր սահմանները»,-ընդգծել է նախագահը:



Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու մասին Բաքվի հայտարարություններին, ապա Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լավագույն ձեւաչափն է: ««Եթե Բաքվին դուր չի գալիս բանակցությունների ձեւաչափը, դա չի նշանակում թե մենք էլ պետք է հրաժարվենք նրանից: Եթե իրենք չեն ցանկանում բանակցություններ վարել, թող չվարեն: Սակայն Ադրբեջանը պետք է մտածի, թե այդ դեպքում ով է կրելու բանակցային գործընթացի հետագա զարգացման պատասխանատվությունը»,-ասել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---