Տրաբզոնի ոստիկանության պետը մեղադրվում է Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու համար

PanARMENIAN.Net - Բիլչեկ մարզի ժանդարմերիայի պետ, գնդապետ Ալի Օզն ազատվել է պաշտոնից` հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում մեղադրվելու պատճառով: Տրաբզոնից երկու ժանդարմներ Օկան Ս-ն. ու Վեյսել Ս-ն. անցած հինգշաբթի կանգնեցին դատարանի առջեւ այն բանի համար, որ միջոցներ չէին ձեռնարկել հայ լրագրողի սպանությունը կանխելու համար: Նրանք հաստատեցին Դինքի սպանության համար մեղադրվող Չոսկուն Իգչիի հարազատներից մեկի ցուցմունքներն այն մասին, որ գիտեին նախապատրաստվող սպանության մասին: Ժանդարմներն ասել են նաեւ, որ իրենք տեղեկացրել են իրենց պետին` գնդապետ Օզին: Հիմնվելով ժանդարմների ցուցմունքների վրա, Օզի դեմ քրեական գործ է հարուցվել: Գնդապետ Ալի Օզին տեղափոխել են Բուրսա գավառի տարածաշրջանային վարչություն, գրում է «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---