ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հելսինքյան հանձնժողովում ապրիլի 17-ին լսումներ են անցնելու` «Հայաստանը ընտրություններից հետո»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հելսինքյան հանձնժողովում ապրիլի 17-ին լսումներ են անցնելու` «Հայաստանը ընտրություններից հետո»: Ինչպես ասվում է հանձնաժողովի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, «փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կանգնել է լուրջ քաղաքական ճգնաժամի առջեւ: Մարտի 1-ին իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ կայացած բախումները 8 զոհի եւ արտակարգ դրություն հայտարարելու պատճառ դարձան, ինչը լրջորեն ազդել է Հայաստանի վարկանիշի վրա: Չնայած, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրվեց երկրի նախագահ, որոշ ընդդիմադիր առաջնորդներ հրաժարվել են ճանաչել դա եւ ընդդիմության եւ կառավարության հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Արտակարգ դրությունը վերացվեց, սակայն զանգվածային ցույցեր անցկացնելու արգելքը շարունակում է գործել»: Լսումների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու նրան` ինչպես կազդեն հայաստանյան իրադարձությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին եւ Հայաստանի մասնակցությանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:



Լսումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը եւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Գրիգորյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---