Հայ-թուրքական համաձայնագրում ոչինչ չի նշվում որեւէ նախապայմանի մասին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համաձայնագրի տեքստում ոչինչ չի նշվում որեւէ նախապայմանի մասին: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից, հենց այդ էր ԱՄՆ-ը պնդում նախագահ Բարաք Օբամայի ապրիլի սկզբին Թուրքիա կայացած այցի ժամանակ:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ բարիդրացիական ոգով ու փոխադարձ հարգանքով դրանց զարգացման նպատակով` դրանով նպաստելով ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---