Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր

Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում, անդրադառնալով մայիսի 8–ին Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպմանը, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգում կլինեն Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովոման հարցեր։

«Բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը։

Նա շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ակնկալում է, որ անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև: Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռևս դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---