Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով 8 մայիսի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են ադրբեջանցի պաշտոնյաների դեմ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հնարավոր պատժամիջոցների հեռանկարով։ Այդ մասին պատգամավորները բարձրաձայնել են խորհրդարանի մայիսի 7–ի նիստում։ Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, թե «ՄԱԿ-ից սկսած Բաքվի հաղթանակի դեմ պատժամիջոցների պլանների ձախողումից հետո, ԱՄՆ Կոնգրեսը սկսել է Ադրբեջանի ընտրված պաշտոնյաներին պատժելու նախագիծը», գրում է APA-ն։ Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ օր ու գիշեր են աշխատում՝ «ցանկանալով պատժել հաղթանակի համար»։ Օրուջն ասել է նաև, որ Ադրբեջանի պատասխանը պետք է լինի «ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդումը Թուրքիայի հետ, սահմանազատման գործընթացն առաջ մղելը, տարածաշրջանային պետությունների հետ առճակատման մեջ չմտնելը»։ Նա հավելել նաև, որ պետք է ԱՄՆ կոնգրեսականների և բոլոր նրանց «սև ցուցակ» կազմել, ովքեր դեմ են Ադրբեջանի գործողություններին՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքերից մինչև Ֆոգ Ռասմուսեն։ «Կարելի է Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար»,–ասել է նա։ ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը։ Nախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |