Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում26 ապրիլի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց չունի իր օրակարգում, ռուսական գազը և իրանական գազը Հայաստանի տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են: «Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,-ասել է Թունյանը, գրում է Արմենպրեսը։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է, որտեղ ամենաշահավետն է: Թունյանը պատասխանել է նաև հնարավոր վտանգների վերաբերյալ հարցին։ «էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է: Ինչքան կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է, որ քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»,–ասել է նա: Հայաստանը միշտ մտածել է էներգետիկ անվտանգության աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին: Պատգամավորը, որպես դրա վկայություն, հիշեցրել է, որ ժամանակին կառուցվել է նաև Իրան-Հայաստան գազամուղը: Թունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները: Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծել է. «Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»: Այսպիսով, պատգամավորը վստահեցրել է, որ Ադրբեջանից գազ գնելու հարց Հայաստանն իր օրակարգում չունի: «Նման բան պայմանավորվելու համար մենք նախ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք, այն էլ այն ժամանակ, եթե դրա անհրաժեշտություն լինի»,–ասել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ դրական է համարում, եթե ՀՀ–ն կարողանա գազ գնել Ադրբեջանից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |