Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է27 ապրիլի 2024 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում արդեն յոթ օր հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այս մասին ասել են ՄԻՊ աշխատակազմից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նիկոլյանին ապրիլի 22-ին օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չեն ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցակնալի անձանց ցուցակում։ Լրագրողն ինքը կասկածներ ունի, որ դա կարող է պայմանավորված լինել՝ Ոսկեպարի հարցի լուսաբանմանմամբ։ Այժմ Լեո Նիկոլյանն արդեն յոթերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում՝ պարզաբանումներ պահանջելով, թե ինչու է արգելվել իր մուտքը ՀՀ։ Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել այդ որոշման համար, սակայն առ այս պահը որևէ պատասխան չի ստացվել։ Նիկոլյանը, որն առանց այն էլ ունի առողջական լրջագույն խնդիրներ՝ կապված սրտի, թոքի քաղցկեղի հետ, հացադուլի մեջ գտնվելու պայմաններում նկատում է առողջական վիճակի վատթարացում, սակայն նշում է՝ իր պայքարը լեգիտիմ է և ինքը, թեև կյանքը վտանգում է, շարունակելու է պայքարել։ Նրան օրերս տեսակցել են նաև ՄԻՊ աշխատակազմից, գրառումներ կատարել, սակայն ինչպես Նիկոլյանն է հայտնել, դրանից հետո այցելություն չի եղել։ ՄԻՊ աշխատակազմից ավելի վաղ հայտնել էին, որ գրություն են հասցեագրել իրավասու մարմիններին՝ պարզաբանումներ ստանալու համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |