Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ

Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած զեկույցում ասվում է, որ դեղերի հանդեպ որոշ բակտերիաների դիմակայունությունն աճել է 2017 թվականի հետազոտությունների համեմատ՝ նվազեցնելով հակաբիոտիկներից շատերի արդյունավետությունը:

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը զարգանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերն ու մակաբույծները չեն արձագանքում դեղորայքի ազդեցությանը, ինչը խորացնում է համապատասխան հիվանդությունների ընթացքը և ավելացնում է հիվանդությունների տարածման և մահաբեր ավարտի հավանականությունը։ Նշվում է, այդ կայնությունը մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ։

«2017 թվականին առաջնահերթ բակտերիալ պաթոգենների առաջին ցուցակի հրապարակումից ի վեր հակամանրէային դիմադրության (AMR) վտանգը մեծացել է, ինչը նվազեցնում է շատ հակաբիոտիկների արդյունավետությունը և վտանգում է ժամանակակից բժշկության առաջընթացը»,- ասել է ԱՀԿ-ի հակամանրէային գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուկիկո Նատականին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---