Ուշադրության կենտրոնում
Ձերբակալված քննիչներից 2-ը կալանավորվել է, մեկը կմնա տնային կալանքի տակ

Ձերբակալված քննիչներից 2-ը կալանավորվել է, մեկը կմնա տնային կալանքի տակ

3 հունիսի
Թմրանյութերի իրացման գործով ձերբակալված Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի քննիչներից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Factor.am-ը։ Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 31-ին ձերբակալել է Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի 4 քննիչի։ Նրանց մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը։ Քննիչներից մեկին կալանավորելու միջնորդություն դատարան չի ներկայացվել, իսկ մյուս երեքին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են հունիսի 1-ին, դատավորներ Սարգիս Դադոյանի, Վահե Դոլմազյանի և Տիգրան Դավթյանի կողմից։ Ըստ իրավապահների՝ քննիչներն իրացրել են իրենց վարույթներում առկա, քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան Իսկ մեկնելու դեպքում հորդորում են զգոն լինել
Գրիզլով․ ԵԱՏՄ երկրները ինտեգրման նոր փուլի հնարավորություն ունեն
Գրիզլով․ ԵԱՏՄ երկրները ինտեգրման նոր փուլի հնարավորություն ունեն Նա ասել է նաև, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս միության մյուս անդամների
Աբրահամյան․ Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա
Աբրահամյան․ Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա Նա նշել է, որ ՀՀ իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով
Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը
«Հետք»․  Տեղական հավի մսում սալմոնելա և մանրէներ են հայտնաբերվել
«Հետք»․ Տեղական հավի մսում սալմոնելա և մանրէներ են հայտնաբերվել Փորձաքննված ոչ մի նմուշում հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել
---