Ուշադրության կենտրոնում
18-27 տարեկան կանայք կմասնակցեն 45-օրյա զինվարժանքների

18-27 տարեկան կանայք կմասնակցեն 45-օրյա զինվարժանքների

19 սեպտեմբերի
18-27 տարեկան կանանց համար զինվորական պատրաստության վարժանքներ կանցկացվեն։ Հոկտեմբերի 1-ից 31-ը կընդունվեն դրանց մասնակցելու համար դիմումները: Մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում: Բանակում մասնակիցների առօրյան կազմակերպվելու է զինված ուժերում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը: Մինչ ծրագրում ընդգրկվելը, թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում, որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ծառայելու պաշտպանության նախարարության նշած պայմաններում և վայրում։ Վարժանքները նախաձեռնել է վարչապետի կին Աննա Հակոբյանը։
ԱՄՆ-ն նոր զորախումբ է ուղարկում Սիրիա՝ ռուսների հետ բախումներից հետո
ԱՄՆ-ն նոր զորախումբ է ուղարկում Սիրիա՝ ռուսների հետ բախումներից հետո Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկվել 6 միավոր «Բրեդլի» ՀՄՄ և մոտ 100 զինծառայող
102 տարի առաջ սեպտեմբերի 19-ին հայկական լեգիոնը ջախջախեց թուրքերին Արարայի ճակատամարտում
102 տարի առաջ սեպտեմբերի 19-ին հայկական լեգիոնը ջախջախեց թուրքերին Արարայի ճակատամարտում Ռաֆաթի բարձունքը, որը պետք է գրավեր հայկական լեգիոնը, ռազմաճակատի անառիկ հատվածներից էր համարվում
Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի
Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Վանեցյան․ Առաջիկայում ՀՀ-ում լրջագույն քաղաքական զարգացումներ կլինեն
Վանեցյան․ Առաջիկայում ՀՀ-ում լրջագույն քաղաքական զարգացումներ կլինեն Նա հավելել է, որ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր
ՀՀ-ն բանակցում է Ռուսաստան հայկական մսամթերքի ներմուծման արգելքը հանելու շուրջ
ՀՀ-ն բանակցում է Ռուսաստան հայկական մսամթերքի ներմուծման արգելքը հանելու շուրջ Մսի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության պատճառով