Ապրիլի 24-ին ջազմեն Սերգեյ Մանուկյանը համերգով հանդես կգա Կիեւում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ջազմեն Սերգեյ Մանուկյանը Արկադի Օվրուցկու ջազ-նվագախմբի հետ համերգով հանդես կգա Կիեւում: Հայտնի ջազմենը, որը տարբերվում է իր յուրահատուկ ձայնային կատարմամբ եւ ստեղնային ու հարվածային երաժշտական գործիքների վրա հիանալի նվագով, առաջիկա համերգին Արկադի Օվրուցկու բիգ-բենդի հետ միասին կկատարի Դյուկ Էլլինգտոնի, Բոբ Մինտցերի եւ Բադդի Ռիչի ստեղծագործությունների գործիքավորումները:



1975թ. ավարտելով Գրոզնու երաժշտական ուսումնասարանի հարվածային գործիքների դասընթացները` Սերգեյ Մանուկյանը մի քանի տարի աշխատել է Չեչենո-Ինգուշետիայի եւ Նիժնի Նովգորոդի (Գորկի) էստրադային նվագախմբերում: Երաժիշտը հայտնի դարձավ 1980-ականների սկզբին` խոշոր խորհրդային փառատոններին մասնակցելուց հետո: 90-ականներին երաժիշտը համագործակցել է Ֆրենկ Զապայի եւ BLOOD, SWEET AND TEARS խմբի հետ, հաղորդում է Analitika.at.ua:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---