Օգոստոսի 13-15 Ախալաքալաքում կկայանա «Անիվներով ոսկե ծիրան» կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Ախալքալաքում երկրորդ անգամ է փառատոնային ֆիլմերի ցուցադրություն կազմակերպում:



Այս անգամ ցուցադրությանը միացել են Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը եւ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը:



Օգոստոսի 13-15 Ախալաքալաքի Մշակույթի կենտրոնում կկայանա «Անիվներով ոսկե ծիրան» խորագրով կինոփառատոնը:



Օգոստոսի 14-ին կցուցադրվեն երկու վրացական ֆիլմեր` Գեորգի Օվաշվիլու «Այն ափը», որն այլ մրցանակների հետ միասին ստացավ Երեւանի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, եւ Զուրաբ Ինաշվիլու փաստագրական ֆիլմը:



Փառատոնի ծրագրում կա եւս երկու ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Սահմանը» եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---