2008թ. Հայաստանի թանգարանները մոտ 7 հազար ցուցանմուշներ են ստացել

PanARMENIAN.Net - 2007թ. Հայաստանի թանգարանները ստացել էին մոտ 2 հազար թանգարանային ցուցանմուշ, իսկ 2008-ին` արդեն մոտ 7 հազար: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Երեւանում «Թանգարան» գիտամեթոդաբանական ամսագրի առաջին համարի շնորհանդեսին:



«Թանգարանների ոլորտը շատ պահանջված է մեր հասարակության մեջ: Իսկ ցուցանմուշների նման ներհոսքի պայմաններում թանգարանների կառավարման զարգացած համակարգի առկայություն է հարկավոր, որպեսզի դրանք գրագետ կերպով մատուցվեն հասարակությանը»,- ասել է Հասմիկ Պողոսյանը:



Նախարարն ավելացրել է, որ Հայաստանի համար դժվար տարիներին թանգարանների աշխատողներն առավելագույն ջանքերն են գործադրել թանգարաններում առկա ցուցանմուշների պահպանման համար, ինչը թույլ է տվել պահպանել Հայաստանի մշակութային ժառանգությունը:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---