Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա աշխարհագրագետ-հետազոտող Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու «Гандзак 1880-1916» գրքի շնորհանդեսը28 սեպտեմբերի 2010 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա աշխարհագրագետ-հետազոտող Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու «Гандзак 1880-1916» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Գանձակին վերաբերող պատմա-փաստագրական, կենսագրական նյութեր: Այստեղ առկա պատմական փաստերի մեծ մասը շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Հեղինակը ներկայացնում է փաստեր հեղափոխական-ազգայնականների, 1905-1907թթ. հայ-թուրքական պատերազմի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության մասին, նրա անդամներին, Գանձակի` Առաջին աշխարհամարտի մասնակիցներին, Անդրանիկին ու նրա մարտիկներին: Բացի դրանից, գրքում ներկայացվում են 1915 թվականի Եղեռնից հրաշքով փրկված մարդու հիշողությունները: Գիրքը ներկայացնում է մեծարժեք պատմական նյութ ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերնդի համար: Այն նվիրված է «Դաշնակցություն» կուսակցության հայտնի և անհայտ հերոսներին: Սերգեյ Երեմյանց-Գանձակեցին ծնվել է 1955թվականի դեկտեմբերի 12-ին Գանձակում (Կիրովաբադ, պատմական Հայաստան): 1976թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտը: 1976-1983թթ. աշխատել է որպես ուսուցիչ Հայաստանում և Ադրբեջանում: Գանձակի պատմությամբ զբաղվում է 1970 թվականից: Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու բազմաթիվ հոդվածներ տպագրվել են գիտա-մշակութային «Зов Гардмана» թերթում: 2009 թվականին «Լուսաբաց» տպարանի կողմից հրատարակվեցին Երեմյանց-Գանձակեցու «Гандзак в 1905-1907 и 1917-1921гг.», «Гандзак - Армянские кладбища и церкви» գրքերը, հաղորդում է Հայաստանի Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |