Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը17 հունվարի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե գլոբուս» մրցանակն ամենահեղինակավոր «2010 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում շնորհվել է Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» կինոնկարին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման որոշում են կայացրել Հոլիվուդում հավատարմագրված 90 օտարերկրացի լրագրողներ, որոնք ընդգրկված են ասոցիացիայի կազմում: Ասոցիացիան է որոշում «Ոսկե գլոբուսի» դափնեկիրներին: «Ոսկե գլոբուսը» ԱՄՆ-ում «Օսկարից» հետո ամենահեղինակավոր և նշանակալի կինոմրցանակն է: «Սոցիալական ցանցի» հետ այդ անվանակարգում մրցում էին «Թագավորը խոսում է», «Սկիզբը», «Սև կարապ» և «Մարտիկը» ֆիլմերը: «Սոցիալական ցանց» ֆիլմում ներկայացվել է Ինտերնետի ամենաճանաչված սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի ստեղծման պատմությունը: Այդ ցանցի աղմկահարույց հաջողությունը ողջ աշխարհում ընդմիշտ փոխեց Հարվարդի համալսարանի համակուրսեցի ուսանողների կյանքը, որոնք 2004թ. հիմնեցին ցանցը և մի քանի տարում դարձան ԱՄՆ ամենաերիտասարդ մուլտիմիլիոնատերերը: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱՄՆ Պետդեպ․ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է Նշվել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ |