Աշխարհահռչակ մոդելավորող Ռոբերտո Կավալլին ներկա է գտնվել «Հովեր» երգչախմբի միլանյան համերգին

Աշխարհահռչակ մոդելավորող Ռոբերտո Կավալլին ներկա է գտնվել «Հովեր» երգչախմբի միլանյան համերգին

PanARMENIAN.Net - Հունիսի 11-19-ին «Հովեր» երգչախումբը մասնակցել է Իտալիայի «Լա ֆաբրիկա դել Կանտո» 20-րդ հոբելյանական փառատոնին: Փառատոնին մասնակցել են տարբեր մայրցամաքների ներկայացուցիչներ, իսկ «Հովերը» ներկայացրել է Հարավային Եվրոպան:

Երգչախումբը հանդես է եկել Կոմիտասի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններով, սակայն ամենամեծ հաջողությունը ունեցել են Կոմիտասի երգերը: Բացի դրանից փառատոնի օրերին «Հովերի» խտասկավառակները գնորդների ամենամեծ պահանջարկն են վայելել: Միլանի «Տեատրո դալ Վերմե» համերգասրահում կայացած համերգին ներկա է գտնվել աշխարհահռչակ մոդելավորող Ռոբերտո Կավալլին: Փառատոնը անցկացվել է իտալական վեց քաղաքներում: «Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում:

3  30.06.11 - ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ ասուլիս նվիրված ‘Հովեր’ կամերային երգչախմբի` ս. թ. հունիսի 11-ին և 12-ին Միլանում կայացած համերգներին և առաջիկա ծրագրերին
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---