1

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

29 օգոստոսի 2000 - 22:17 AMT  23:02 GMT
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս Հայաստանի դեմ սպառնալիքներով է հանդես եկել, եւ, բնականաբար, թուրք-իսրայելական ռազմական համագործակցության ակտիվացումը չի կարող չմտահոգել Երեւանին:

ԱՅՍՕՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ

29 օգոստոսի 2000 - 22:17 AMT  23:02 GMT
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խումբը նորերս համալրած սպաներին:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

29 օգոստոսի 2000 - 21:17 AMT  23:02 GMT
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությանը` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մանուսոս Պարայուդակիսի գլխավորությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ

29 օգոստոսի 2000 - 21:16 AMT  23:02 GMT
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 28-ին Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը` էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի գլխավորությամբ մեկնել է Իրան: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են Հայաստանի Էներգետիկայի նախարարությունից:

ԼՂՀ-ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԱՆ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՍՏԵՂԾՄԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

29 օգոստոսի 2000 - 18:08 AMT  23:02 GMT
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մերձդնեստրովյան Մոլդովական հանրապետության կառավարության հրավերով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը` արտգործնախարարի տեղակալ Աշոտ Գուլյանի գլխավորությամբ, կմասնակցի Մերձդնեստրովյան Մոլդովական հանրապետության ստեղծման 10-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ԴԱՇԻՆՔԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

29 օգոստոսի 2000 - 18:08 AMT  23:02 GMT
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի հայտարարությունը այն մասին, որ պաշտոնական Երեւանը քննարկում է Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու տարբերակները:
1
---