1

ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐՈՎ Է ԲԱՑԱՏՐԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՅՑԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

27 սեպտեմբերի 2000 - 21:30 AMT  01:47 GMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը հաղորդել է, որ, ըստ ամենայնի, Հայաստան եւ Ադրբեջան կայցելի 2001 թվականի հունվարին, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը:

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

27 սեպտեմբերի 2000 - 21:30 AMT  01:47 GMT
Ընթացիկ տարվա վերջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Օրերս Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ում ապաքինվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսով քննարկել է կայանալիք այցի մանրամասները:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27 սեպտեմբերի 2000 - 21:29 AMT  01:47 GMT
Այս շաբաթվա ընթացքում թուրքական բանակը Վրաստանի Զինված ուժերի զորամիավորների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍԸ` վկայակոչելով Անատոլիայի նորությունների գործակալությունը:
1
---