1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

15 սեպտեմբերի 2001 - 21:15 AMT  19:21 GMT
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն այսօր ստորագրել են երկարաժամկետ տնտեսական գործակցության մասին պայմանագիր:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ

15 սեպտեմբերի 2001 - 20:41 AMT  19:21 GMT
Պուտինը առաջինն է խորհրդային եւ հետխորհրդային Ռուսաստանի ղեկավարներից, որն այցելեց այդ տեղը եւ լռությամբ հարգեց եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

15 սեպտեմբերի 2001 - 20:40 AMT  19:21 GMT
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երեւանում կայացած մամլո-ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել են համապատասխան արձանագրություններ համատեղ ռազմական ստորաբաժանումների ստեղծման մասին:

ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

15 սեպտեմբերի 2001 - 20:39 AMT  19:21 GMT
Ռուսաստանի Սարատովի մարզում կստեղծվի հայկական կոնյակի արտադրության հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն: Համատեղ արտադրության վերաբերյալ պայմանավորվածությունը հաստատել է Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովը, որն ուղեկցում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում:
1
---