12

ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

11 հոկտեմբերի 2001 - 23:52 AMT  19:53 GMT
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով սպասվում է Հայաստանի արտաքին ակտիվների շահութաբերության իջեցում 4-ից մինչեւ 2,5 տոկոս:

ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉԵՂՀՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՄ

11 հոկտեմբերի 2001 - 23:15 AMT  19:53 GMT
ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերով ենթակոմիտեի անդամների մեծամասնությունը արտահայտվել է 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու դեմ:

ՎԱՂԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՕՍԿԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

11 հոկտեմբերի 2001 - 23:14 AMT  19:53 GMT
Վաղը Հոլիվուդի հայտնի «Սեմյուել Գոլդվին» կինոդահլիճում կկայանա «Օսկար» մրցանակի հայցման ներկայացված հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լրության սիմֆոնիա» ֆիլմի նախնական ցուցադրումը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ, ՈՐԸ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11 հոկտեմբերի 2001 - 23:14 AMT  19:53 GMT
Միլլի մեջլիսի պատգամավոր Վահիֆ Սամեդօղլուն հայտարարեց, որ ադրբեջանական խորհրդարանականները չեն մասնակցի Հայաստանում անցկացվող որեւիցե նիստին:

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՎԵՐՋԵՐՍ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԵԼ Է 16 ՀԱՅ

11 հոկտեմբերի 2001 - 23:13 AMT  19:53 GMT
Այս մասին այսօր Հայաստանի Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11 հոկտեմբերի 2001 - 22:06 AMT  19:53 GMT
Նամակում ընդգծվում է, որ 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելը բացասաբար կազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա եւ կհանգեցնի առկա հավասարակշռության խախտմանը:

ՎԱՂԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿԱՈՒՉՈՒԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

11 հոկտեմբերի 2001 - 22:05 AMT  19:53 GMT
Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Չինաստան է մեկնել արդյունաբերության ու առեւտրի նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը:

ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓԱԽՈՒՍՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

11 հոկտեմբերի 2001 - 19:47 AMT  19:53 GMT
Այսպիսով օրենսդիրները առհամարեցին իրենց իսկ կողմից ընդունված կանոնակարգի պահանջները, որոնցում ասվում է, որ պատգամավորը զրկվում է լիազորություններից, եթե անհարգելի պատճառով բաց է թողնում խորհրդարանի նստաշրջանի նիստերի կեսից ավելին:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ԹՈՂԱՆՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ Է ՀԻՄՆԱԴՐԵԼ

11 հոկտեմբերի 2001 - 18:57 AMT  19:53 GMT
Մոսկվայում լույս է տեսել «Եվրասիան այսօր» հասարակական-քաղաքական ամսագրի առաջին համարը, որի հիմնադիրն ու հրատարակիչը Եվրասիական մեդիախումբն է:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԸ` ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

11 հոկտեմբերի 2001 - 18:54 AMT  19:53 GMT
Հայաստանի Ազգային Ժողովում վերսկսվել է ստորագրությունների հավաքը` բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները անօրինական ճանաչելու մասին հարցը քննարկելու նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար:
12
---