1

ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

4 դեկտեմբերի 2001 - 22:59 AMT  22:50 GMT
Այժմ հայ եւ ամերիկացի փորձագետները քննարկում են երկկողմ գործակցության մանրամասները:

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԴԵՐԸ Եվ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

4 դեկտեմբերի 2001 - 22:58 AMT  22:50 GMT
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան, Երեւանում ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը, այցելեց Սուրբ Էջմիածին, որպեսզի հրաժեշտ տա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՉԵՉՆՅԱՅՈՒՄ ԿՌՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐՁԿԱԼՆԵՐԻՆ

4 դեկտեմբերի 2001 - 22:49 AMT  22:50 GMT
Նրա խոսքերով` «իսլամական ժողովուրդներն այժմ գտնվում են դժվար կացության մեջ, եւ ոչ ոք չպետք է անվանի իսլամիստական ահաբեկիչներ այն մարդկանց, որոնք պայքարելու համար կրոնում են ուժ փնտրում»:

ԵԱՀԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

4 դեկտեմբերի 2001 - 22:48 AMT  22:50 GMT
Ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստում` ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինը հայտնեց, որ այժմ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրներով զբաղվող Վեհաժողովի հատուկ կոմիտեի ստեղծման նպատակահարմարության հարցը:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

4 դեկտեմբերի 2001 - 22:45 AMT  22:50 GMT
2002 թվականի հունվարին ղարաբաղյան խնդիրը կդառնա Եվրախորհրդի քաղաքական կոմիտեի քննարկման առարկան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՎԱՐՏՎԵՆ

4 դեկտեմբերի 2001 - 22:44 AMT  22:50 GMT
Հանրապետության կառավարության եւ Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության միջեւ բանակցությունների արդյունքների մասին կհայտարարվի մեկ շաբաթից:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  22:50 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---