1

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՋԵՅՇՈՒԼԼԱՀ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹՎՈՒՄ

8 դեկտեմբերի 2001 - 21:03 AMT  00:17 GMT
Միացյալ Նահանգները որոշում են ընդունել երկրից վտարել այն բոլոր անձանց, որոնք առնչություն ունեն օտարերկրյա 39 ահաբեկչական ուղղվածություն ունեցող կազմակերպություններին:

ԱՆԿԱՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋ ՔԱՇԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

8 դեկտեմբերի 2001 - 21:02 AMT  00:17 GMT
Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Անկարայում Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի, վարչապետ Բյուլենտ Էջեւիթի, արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոլին Պաուերի հետ կայացած հանդիպման ընթացքում մյուս հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆԸ

8 դեկտեմբերի 2001 - 20:59 AMT  00:17 GMT
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ խոսք անգամ լինել չի կարող «առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համապատասխան խորհրդակցության» Ղարաբաղ որեւիցե առաքելություն ուղարկելու մասին:

ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

8 դեկտեմբերի 2001 - 20:52 AMT  00:17 GMT
Ռամսֆիլդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՍՆԱԿԸ

8 դեկտեմբերի 2001 - 20:51 AMT  00:17 GMT
Երեքշաբթի պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՐԴԵՆ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ, ԲՐԻՏԱՆԻԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՆ

8 դեկտեմբերի 2001 - 20:50 AMT  00:17 GMT
Իր նոր ֆիլմի մի հատվածի նկարահանման համար Երեւան է ժամանել աշխարհում հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԿՆԵՐԴՆԻ 30 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

8 դեկտեմբերի 2001 - 20:49 AMT  00:17 GMT
Արգենտինական «Աէրոպուէրտոս Արգենտինաս 2000» ընկերությունը հաջորդ տարի կսկսի ներդրումներ իրականացնել երեւանյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԿՏՐԵԼ ՆՐԱՆՑ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԵԼ ՔԱՐԵՐՈՎ,

6 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  00:17 GMT
Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների դադարեցման մասին Երեւանի Մամուլի ակումբի որոշումը, որը կայացվել էր Բաքվի ԶԼՄ-ի հակահայկական աննախադեպ հիստերիայի պատճառով, ոչ միանշանակ արձագանք ունեցավ Ադրբեջանում : Բաքվի մի քանի թերթեր չեն թաքցնում իրենց գոհունակությունը, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը խոչընդոտելու իրենց ջանքերը շոշափելի արդյունք տվեցին: Սակայն, հարկ է նաեւ նշել, որ երեւանյան լրագրողների դեմարշը ադրբեջանական մտավորականության մի մասի մոտ ոչ քիչ անհանգստություն է առաջացրել: Նյարդայնացել են նույնիսկ պետական այրերը: Ալիեւյան վարչակազմի միջազգային բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը բոլորովին էլ դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների շփմանը: Ընդ որում, նա բավականին անկեղծ խոստովանություն է արել. պարզվում է, որ ադրբեջանական իշխանությունները երկու հակամարտող երկրների հասարակական կառույցների եւ լրագրողների փոխհարաբերությունները իրականում խրախուսում են ոչ թե այն պատճառով, որ դրանցում իմաստ են տեսնում, այլ միայն ԵԱՀԿ-ի խաղաղարարների տրամադրությունները չփչացնելու համար, որոնք շատ են ուզում, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն համերաշխ:
1
---