Հունվարի վերջին-փետրվարի սկզբին սպասվում է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի, գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանի պաշտոնանկությունը:
Արդեն տաս օրից հայտնի կդառնա` կմնա արդյոք Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, թե կվտարվի այդ կազմակերպության շարքերից իր վրա վերցրած պարտավորությունները կատարել չցանկանալու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Պենտագոնը Բաքու կուղղարկի իր փորձագետներին Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման ընթացակարգի ավարտվելուն պես:
Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երեք երկրների մայրաքաղաքներով շրջայց կատարելուց հետո, խաղաղարարները մտադիր են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: