ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆ

1 փետրվարի 2002 - 22:25 AMT  02:59 GMT
Օրը 120 մեգավատ Էլեկտրաէներգիա ներմուծելու մասին պայմանագիրը, որի ժամկետը լրացավ հունվարի 31-ին, կերկարացվի մինչեւ փետրվարի 20-ը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1 փետրվարի 2002 - 22:24 AMT  02:59 GMT
Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տան ներկայացուցիչը` մեկնաբանելով ԱՄՆ-ի ղեկավարի հրամանագիրը Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ

1 փետրվարի 2002 - 22:24 AMT  02:59 GMT
Ձերբակալված անձը Հայաստանի քաղաքացի է:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  02:59 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
---