1

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

22 փետրվարի 2002 - 22:52 AMT  15:13 GMT
Այսօր կայացել է բուժման նպատակով ԱՄՆ-յում գտնվող` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիկ Չեյնիի հեռախոսազրույցը:

ԲԱՔՎՈՒՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

22 փետրվարի 2002 - 22:41 AMT  15:13 GMT
Այդ լուրերի համար հիմք է հանդիսացել «ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հայտարարությունը` Ուսամա բեն Լադենի եւ «Ալ Քաիդայի» մյուս գործիչների Ադրբեջան կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

22 փետրվարի 2002 - 22:40 AMT  15:13 GMT
Զրուցակիցները ընդգծել են երկու դաշնակից երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության կարեւորությունը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

22 փետրվարի 2002 - 20:43 AMT  15:13 GMT
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո-քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել է, որ հայկական իշխանությունները «գիտեն միջազգային միջնորդների նոր առաջարկությունների մասին», սակայն ծանոթ չեն դրանց կոնկրետ բովանդակության հետ:

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՈՄ Է ՏՐԱՍԵԿԱՅԻ ՆՈՐ ՔԱՐՏԵԶԸ

22 փետրվարի 2002 - 20:41 AMT  15:13 GMT
Այդ նախագծի իրականացման գործում կարեւոր տեղ է հատկացվում Գյումրի-Ղարս երկաթուղու գործարկմանը:

ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

22 փետրվարի 2002 - 20:39 AMT  15:13 GMT
Հայաաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի Նիկոսիա կատարած պաշտոնական այցի արդյունքում ստորագրվել է միջպետական համաձայնագիր ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ:

"ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ «ԸԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱԳՐԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ"

22 փետրվարի 2002 - 20:33 AMT  15:13 GMT
- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենը:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  15:13 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---