ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

2 ապրիլի 2002 - 23:45 AMT  13:09 GMT
Երեւանյան եւ Բաքվի մամուլում բազմիցս անգամ ասվել են հանդիպման մոտավոր ժամկետները: Սկզբում խոսքը գնում էր դեկտեմբերի մասին, այնուհետեւ` փետրվարի սկզբի:

«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է 37-ՐԴ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

2 ապրիլի 2002 - 23:43 AMT  13:09 GMT
Այդ հաճախականության վրա հեռարձակվելու իրավունքի ձեռք բերման մրցույթում հաղթել է «Շարմ» ընկերությունը,որը խոստացել է հեռուստաընկերության ստեղծման համար ներգրավել 800 միլիոն դոլար:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  13:09 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
---