![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif)
27 հունիսի 2002 - 05:00 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
09:16 GMT
Հեյդար Ալիեւի «փարիզյան սկզբունքների» մասին «հայտնություններն» «իսկական դրամի» տեղ չընդունեցին ոչ միայն Երեւանում, այլեւ` Բաքվում: Ադրբեջանական առաջնորդի` հանրությանը համոզելու փորձերը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր փոխանակել Մեղրին Լաչինով, Բաքվի քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն ընդունեցին ակնհայտ անվստահությամբ: Հայտնի կոնֆլիկտոլոգ, ոչ այքան էլ անհայտ Լեյլի Յունիսովայի ամուսին Արիֆ Յունիսովն, օրինակ, համոզված է, որ Ալիեւը ցանկալին որպես իրականություն է ներկայացնում: «Խոսելով Լաչինի եւ Մեղրիի միջանցքների հավասար լինելու մասին` Ալիեւն իրականում կեղծում է: Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա մի տարածք, որտեղով անցնում է Իրանի հետ նրա սահմանն», -վստահեցնում է փորձագետը: