1

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՏԵՂԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

24 հուլիսի 2002 - 23:29 AMT  01:21 GMT
Ինչպես նշել է Խալդեեւը, Իրկուտսկում բնակվող ադրբեջանցիները զբաղվում են, հիմնականում, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, ոգելից խմիչքների ապօրինի արտադրությամբ եւ տարադրամի կեղծարարությամբ` հզոր հենարան ունենալով գործարար շրջանակներում եւ իրավապահ մարմիններում:

ԵՐԲ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ, ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ,ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

24 հուլիսի 2002 - 23:25 AMT  01:21 GMT
Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Բուրհարդի ասելով, խաղաղության հաստատման հետաձգման գլխավոր պատճառը այն է, որ հակամարտող կողմերը չեն ցանկանում փոխզիջումների գնալ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍՕՐ ՉԻ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ՈՉ ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՉ ԷԼ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

24 հուլիսի 2002 - 22:23 AMT  01:21 GMT
Այդ մասին է հայտնել Ինտերպոլի Հայկական բյուրոյի ավագ օպերլիազոր Վարդան Բադասյանը, որը մասնակցել է այսօր Երեւանում կայացած, ահաբեկչության դեմ պայքարին նվիրված սեմինարի աշխատանքներին:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱԿԱՄԱ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ՆՇՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

24 հուլիսի 2002 - 22:20 AMT  01:21 GMT
«Financial Times» թերթի հրապարակման համաձայն, հայկական համայնքի առաջնորդներն Իսրայելին մեղադրում են նրանում, որ եկեղեցուն պատկանող տարածքների գրավումը ուղղված է ոչ թե երկրի անվտանգության ամրապնդմանը, ինչպես պնդում են Իսրայելի իշխանությունները, այլ Հորդանան գետի արեւմտյան ափի սահմաններն ընդլայնելու փորձ է:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

24 հուլիսի 2002 - 20:30 AMT  01:21 GMT
Փոխշահավետ համագործակցության ոլորտների թվում կողմերը նշել են պայքարը միջազգային ահաբեկչության եւ զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

ԱՇՆԱՆԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈԻԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

24 հուլիսի 2002 - 20:25 AMT  01:21 GMT
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը, ենթադրվում է, որ համանախագահները կներկայացնեն նոր առաջարկություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԵՋ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ

24 հուլիսի 2002 - 19:07 AMT  01:21 GMT
«Մեր երկրում կրոնը չի կարող միջամտել պետության գործերին, ինչպես եւ պետությունը չի կարող միջամտել կրոնի գործերին: Մենք վճռականորեն կկասեցնենք ցանկացած նման փորձ»,- հայտարարել է Ալիեւը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

24 հուլիսի 2002 - 19:04 AMT  01:21 GMT
Oրակարգում ընդգրկված են առավել ակտուալ հարցեր` պայքարը միջազգային ահաբեկչության եւ անօրինական միգրացիայի դեմ, երկու երկրների տնտեսական անվտանգությունը, քաղաքական շահերին վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվության սիստեմատիկ փոխանակումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջուկային եւ էներգետիկ անվտանգության հարցերը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ, ՆՎԻՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

24 հուլիսի 2002 - 18:49 AMT  01:21 GMT
Ելույթ ունենալով սեմինարի բացմանը` ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Րիվը հայտարարել է, որ դրա շրջանակներում կքննարկվեն փաստաթղթերի կեղծման կանխարգելման, անցաթղթերի եւ անձը հաստատող փաստաթղթերի իսկության ապահովումը:

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

18 հուլիսի 2002 - 05:00 AMT  01:21 GMT
Իսրայելի գերագույն իրավական դատարանը քննության է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի գահի առաջնորդի հայցը` կապված իսրայելական զորքերի կողմից հայկական պատրիարքարանին պատկանող հողերի զավթման հետ: Վերջին տաս տարիների ընթացքում պաշտոնական Թել-Ավիվն անընդմեջ փորձել է Պատրարքարանից անջատել եկեղացական հողերը: Սակայն ոչ մի անգամ նման գործողությունները չեն ուղեկցվել ուժային միջամտություններով: Այս անգամ կեղտոտ առաքելությունը հանձնարարված է բանակին: Արեւմտյան թեւի զորքերի հրամանատար Իցհակ Էյթանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ամոս Յարոնի տրված հրամանով առանց առաքելական եկեղեցու ղեկավարության եւ Իսրայելի կարգավիճակի երաշխիքն ապահովող երկրների համաձայնության, հայկական մասի տարածքում սկսվել է քաղաքի իսրայելական հատվածը Պաղեստինին մոտ գտնվող տարածքից անջատող պատի շինարարությունը:
1
---