1

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԱՐՄԻՄՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺՏՎԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

1 օգոստոսի 2002 - 22:34 AMT  02:19 GMT
«Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները գտնվում են զարգացման նոր փուլում, եւ երկրների միջեւ առկա է ապրանքաշրջանառության զգալի աճ, ինչով եւ պայմանավորված է ՌԴ-ում ՀՀ նոր առեւտրային ներկայացուցչության ստեղծման անհրաժեշտությունը»,- ասվել է այսօր ՀՀ կառավրության նիստի ընթացքում:

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

1 օգոստոսի 2002 - 22:25 AMT  02:19 GMT
Բերնհարդ Քլազենը, Սվետլանա Գաննուշկինան եւ Ավազ Հասանովը կքննարկեն ռազմագերիների վերադարձի հարցեր:

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՐԺՈՄԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

1 օգոստոսի 2002 - 22:21 AMT  02:19 GMT
Բողոքի ակցիային հայ բնակչության հետ մեկտեղ մասնակցում են նաեւ վրացիները:

ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 օգոստոսի 2002 - 22:15 AMT  02:19 GMT
Ռուսական կողմից զորավարժություններին կմասնակցեն Հայաստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ

1 օգոստոսի 2002 - 21:36 AMT  02:19 GMT
Այդ պարգեւին ռուսաստանցի քաղաքագետը արժանացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորմանը նպաստող ակտիվ հասարակա-քաղաքական գործունեության համար:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՋՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՂԴԱՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է ՔԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1 օգոստոսի 2002 - 19:05 AMT  02:19 GMT
Այդ մասին է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետ , մայոր Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով «ANS» հեռուստաընկերության հաղորդագրությունը, ըստ որի ադրբեջանական ստորաբաժանումներին իբր հաջողվել է «ազատել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղը», որը գտնվում է ղարաբաղյան բանակի հսկողության տակ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌԱԶՄԻ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՄԲ

1 օգոստոսի 2002 - 19:02 AMT  02:19 GMT
Ադրբեջանի զինվորական մայրերի կոմիտեի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել երկրի նախագահ Հեյդար Ալիեւի հետ ադրբեջանական բանակում առկա հիմնախնդիրները քննարկելու նպատակով:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԱ-ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

1 օգոստոսի 2002 - 18:51 AMT  02:19 GMT
Արդեն իսկ իրենց արտադրանքը ցուցադրելու ցանկություն են հայտնել Երեւանի ոսկերչական գործարանը, Չարենցավանի մեքենաշինական, Երեւանի էլեկտրոնային չափիչ սարքերի, «Ալմաստ» գործարանները, թեթեւ արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, «AWI» ժամացույցի գործարանը, «Եվրոթերմ» ընկերությունը, «Արենի» ֆիրման, ինչպես նաեւ չրերի արտադրությամբ զբաղվող մի ձեռնարկություն:

ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻՆ

1 օգոստոսի 2002 - 18:47 AMT  02:19 GMT
Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, ՄԱԿ-ի «Մարդկային զարգացում 2002» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը 173 երկրների թվում, որոնց վերաբերյալ կազմված է զեկույցը:

ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է

25 հուլիսի 2002 - 05:00 AMT  02:19 GMT
Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:
1
---