Քաղաքականություն.

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՃԱԽԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ ՄՈՍԿՎԱ

Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարն ամսվա մեջ երկրորդ անգամ այցելում է Ռուսաստանի մայրաքաղաք:

30 սեպտեմբերի 2002
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Հատկանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաք` նախարարի նախկին այցելությունից անցել է ընդամենը 25 օր: Այն ժամանակ Սարգսյանը մացնակցեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին, որի համանախագհն է: Այս անգամ նա Մոսկվա է ժամանել պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հրավերով: Զինվորական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կշոշափվեն Հյուսիսային Կովկասում իրադրության լարման եւ կոլեկտիվ անվտանգության Համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս խնդիրները կարծարծվեն նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Անատոլի Կվաշնինի միջեւ զրույցի ընթացքում:
 
---