ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

2 հոկտեմբերի 2002 - 19:12 AMT  13:55 GMT
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի հակամարտություններին եւ այդ տարածաշրջանում ԵՄ-ի դերին վերաբերող հարցեր:

ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿԸ»

2 հոկտեմբերի 2002 - 19:10 AMT  13:55 GMT
Քաղաքական երկխոսության ընդլայնումը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ` ԵՄ-ի Հարավկովկասյան տարածաշրջանում ավելի լայն ներգրավման եւ քաղաքական խորհրդակցությունների նոր մեխանիզմների ստեղծման միջոցով, դարձավ հանգուցային հարցերից մեկը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի նիստում:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՃԱԽԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ ՄՈՍԿՎԱ

30 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT  13:55 GMT
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Հատկանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաք` նախարարի նախկին այցելությունից անցել է ընդամենը 25 օր: Այն ժամանակ Սարգսյանը մացնակցեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին, որի համանախագհն է: Այս անգամ նա Մոսկվա է ժամանել պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հրավերով: Զինվորական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում առաջին հերթին կշոշափվեն Հյուսիսային Կովկասում իրադրության լարման եւ կոլեկտիվ անվտանգության Համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս խնդիրները կարծարծվեն նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Անատոլի Կվաշնինի միջեւ զրույցի ընթացքում:
---