1

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

12 նոյեմբերի 2002 - 22:15 AMT  07:16 GMT
Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հունաստանի ԱԳ նախարար Պապանդրեուի զբաղվածությունն անհնարին է դարձրել նրա մասնակցությունը եռակողմ հանդիպմանը:

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԹՈՒՐՔԻԱՆ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

12 նոյեմբերի 2002 - 22:13 AMT  07:16 GMT
ՀՀ պաշպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանի խոսքերով` թուրքական կողմի մասնակցության չափաձեւը կճշգրտվի զինավարժանքների ծրագրման շուրջ կոնֆերանսի ընթացքում:

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ` ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎՐԱ

12 նոյեմբերի 2002 - 22:11 AMT  07:16 GMT
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, հասարակության ուշադրության հրավիրումը ղարաբաղյան հարցին, հնարավոր է, կապահովի Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը բավականին քանակությամբ ձայներ` 2003թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ

12 նոյեմբերի 2002 - 22:09 AMT  07:16 GMT
Վերջին միջադեպի կապակցությամբ Գարդեբանի շրջանի ադրբեջանցիները շրջանային ոստիկանատան շենքի առջեւ երեկ անց են կացրել բողոքի ցույց` պահանջելով վերջ տալ նման վայրագություններին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

12 նոյեմբերի 2002 - 18:05 AMT  07:16 GMT
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նազիմ Բայրամովը` ելույթ ունենալով Թբիլիսիում էներգետիկ համագործակցության հարցերով տարածաշրջանային կոնֆերանսում, Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանի միացյալ էներգահամակարգի ստեղծումն անընդունելի է Բաքվի համար:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ SAC-5 ՎԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

12 նոյեմբերի 2002 - 18:04 AMT  07:16 GMT
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` 2003 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ

12 նոյեմբերի 2002 - 18:03 AMT  07:16 GMT
Կենտրոնը նախատեսվում է բացել 2005 թվականին` երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջեւ ստորագրված համաձայնագրին համապատասխան:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՆԱՏՕ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

12 նոյեմբերի 2002 - 18:02 AMT  07:16 GMT
Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանը, ռուսական կողմի որոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի տարածքում:

«ՍՊԻՏԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԵՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԼԱՄԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆՈՎ

7 նոյեմբերի 2002 - 04:00 AMT  07:16 GMT
Հայաստանին չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների անսպասելի զարգացումը: Չարդարացան այն հույսերը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կանցնեն նախկին կաբինետից մեզ ծանոթ մարդիկ: Սա նշանակում է, որ վերջին տարիներին հաստատված եւ կարծես թե արդեն որոշակի արդյունքներ տվող Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունը ստիպված կլինենք սկսել նորից: Միաժամանակ քիչ հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիայի պաշտոնական ղեկավարները կկոշտացնեն, առանց այն էլ ոչկառուցողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Հարեւան երկրում իշխանության են եկել մարդիկ, որոնց հետ ավելի դժվար կլինի, քան նախկինների:
1
---