1


ԼԻՈՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

9 դեկտեմբերի 2002 - 23:15 AMT  20:07 GMT
Պատասխան այցով Ֆրանսիայի Լիոն քաղաքում է գտնվում Երեվանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

ԱՊՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9 դեկտեմբերի 2002 - 22:45 AMT  20:07 GMT
Քիշնեւի հոկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում 7 պետությունների ղեկավարների կողմից ստորագրված «ԱՊՀ անդամ-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների մասին» կոնվենցիային միանալու իր ցանկության մասին հայտնել է նաեւ Ադրբեջանը:

ԵՎՐՈՊԱՅԻ 120 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

9 դեկտեմբերի 2002 - 20:00 AMT  20:07 GMT
Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Հոլանդիայի շուրջ 120 քաղաքական, հասարակական, երիտասարդական եւ այլ հայկական կազմակերպություններ կոչ են արել եվրոպական կազմակերպությունների ղեկավարներին տեղի չտալ Անկարայի ճնշումներին եւ չշտապել Թուրքիայի անդամակցության բանակցությունների ժամկետի ճշգրտման հարցում:

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄԵՐԺՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

9 դեկտեմբերի 2002 - 19:52 AMT  20:07 GMT
Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մերժել է (5:6 ձայների հարաբերակցությամբ) Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատպարտող բանաձեւը:

ԲԻՇՔԵԿՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՊ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

9 դեկտեմբերի 2002 - 19:08 AMT  20:07 GMT
Նիստում Հայաստանը կներկայացնի պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Հայկ Քոթանջյանը:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐՎԵԼ ԵԱՀԿ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

9 դեկտեմբերի 2002 - 18:49 AMT  20:07 GMT
Նախօրեին հանդես գալով Պորտոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բրյուս Ջորջն հիմնավորել է այդ քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին համաեվրոպական գործընթացներին իրազեկ դարձնելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ:

ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՋԱՆՔԵՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ ԵՆ

9 դեկտեմբերի 2002 - 18:47 AMT  20:07 GMT
Մենք շատ գոհ ենք Պորտոյում ավարտված ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքներից, հայտարարել է համաժողովի ավարտից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈւԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

7 դեկտեմբերի 2002 - 04:00 AMT  20:07 GMT
Լրացավ Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը: Բարձրագույն պետական պաշտոնի համար մրցելու պատրաստակամություն է ցուցաբերել 15 թեկնածու: Նրանց շարքում է նաեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
1
---