Քաղաքականություն.

ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐՆ ԱՋԱԿՑՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Չինաստանը շնորհավորել են Ռոբերտ Քոչարյանին մինչ նախագահական ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակմանը:

11 մարտի 2003
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է մարտի հինգին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Ճշտված տվյալների համաձայն, պետության գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ձայների 67,5 տոկոսը: Նրա մրցակից, ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկել է ընտրողների 32.5 տոկոսը: Այս թվերը գրեթե չեն տարբերվում նախնական արդյունքներից:
 
---